Սպորտ

«Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարում երկու հայ բռնցքամարտիկ կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել

arammanukyan
2 հայ բռնցքամարտիկ նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր և ապահովեցին առնվազն բրոնզե մեդալ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները: Հայաստանի պատվիրակներից կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել 2 բռնցքամարտիկ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիին, իսկ Սամվել Բարսեղյանը առավելության է հասել Չեխիան ներկայացնող մեր հայրենակից Էրիկ Ագատելյանի նկատմամբ:

Բարսեղյանն ու Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրերից բացի ապահովել են նաև առնվազն բրոնզե մեդալ: Մեր մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը , 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը ,69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը չեն կարողացել հաղթահարել ¼ եզրափակչի արգելքը:

Back to top button