Քաղաքական

Լիբերմանը ներքաշվել է էժանագին քարոզչական շահարկումների մեջ

«Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ»,- «Արմենպրեսին» հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի՝ ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը մասնակցությանը։

Փետրվարի 25- ին Իսրայելի հյուսիսում՝ Աքքո գյուղում տեղի էր ունեցել Խոջալուի դեպքերին նվիրված արարողություն, որին մասնակցել էր նաեւ Լիբերմանը։

Կարդացեք նաև

Back to top button