Քաղաքական

Երեւանը ակնկալում է ԱՄՆ բարձր մակարդակի պատվիրակության ժամանում

Հայաստանն  ակնկալում է, որ ԱՄՆ-ից բարձր մակարդակի պատվիրակություն կժամանի Երեւան «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքային միջոցառումներին ներկա լինելու համար, ինչի մասին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է ՀՀ- ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ։

Դեսպանի խնդրանքով՝ նախարարը հանգամանորեն ներկայացրել է գերատեսչության գործունեությունը, գործառույթները, ամենամյա ծրագրերը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրապարակած համահայկական հռչակագրի քաղաքական, ազգային, բարոյական ասպեկտները:

Հրանուշ Հակոբյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: Նախարարը կարևորել է նաև հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացումը, ողջունել դեսպան Միլսի որդեգրած՝ Հայաստանում ամերիկյան ներդրումները խրախուսելու քաղաքականությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել են ամերիկահայ համայնքի դերը հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման գործում:

Back to top button