

Կարևոր որոշումներ ու հետաքրքիր դիտարկումներ՝ կառավարության նիստի ընթացքում: Գործադիրն այսօր հանրային կյանքին վերաբերող 32 նախագիծ է հաստատել: Խոստմանը հավատարիմ, ռմբակոծության հետևրաքնով վնասված սահմանամերձ համայնքների բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի: «Աջակցությունը շարունակական է լինելու»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար վեց սահմանամերձ գյուղերի 134 բնակիչների գույքի կորուստը վերականգնում է կառավարությունը: Հիշեցնենք, այս տարվա հունվարի 11 լույս 12-ի գիշերը Տավուշի մարզի վերը նշված սահմանամերձ համայնքներում ռմբակոծությունների հետևանքով վնասվաել էին բնակելի տները: Կառավարությունը խոստացել էր ու աջակցեց սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ Տավուշի մարզպետարանին այս տարվա առաջին եռամսյակում տրամադրելով շուրջ 6,5 մլն դրամ: 928 մլն դրամն էլ մարզպետարանը կծախսի սահմանամերձ համայնքների բնակիչների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով: «Սահմանամերձ համանքներին աջակցությունը շարունակական է լինելու»,- խոստացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կկանոնակարգվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Այսօր հաստատված որոշմամբ սահմանվեց՝ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում, ինչի շնորհիվ կբացառվի կեղծ դեղերի ներբերումը և շրջանառությունը: Կառավարության ղեկավարին ոչ միայն ԵՏՄ, այլ նաև երրորդ երկրներից դեղերի ներմուծման հետ կապված դժգոհություններ են հասել:
Կառավարությունում կրկին արդիական է «Շրջանառության հարի մասին» օրենքում առաջաևրկվող փոփոխությունները: Նախաձեռնողներն այս անգամ ԱԺ երեք պատգամավորներն են, ովքեր կառավարությանն առաջարկում էին ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչև 100 մլն դրամ: Կառավարության եզրակացության համաձայն, գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը առաջարկեց պատգամավորներին իրենց առաջարկները ներկայացնել կառավարության օրինագծերի խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարությանն առաջարկեց երկարացնել Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու ժամկետը, քանի որ դրանք պետք է համաձայնեցվի նաև կոնցեսիոների հետ, վերջինս, սակայն, նման համաձայնություն դեռ չի տվել: Այժմ բանակցություններ են, Հարավային երկաթուղու կառուցման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ:
2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում սիրիահայերին տրված 277 անձնագրի դիմաց չգանձված պետտուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 16.5 մլն դրամ: Անձնագրերը տրամադրվել են Սիրիայում (209 գործ) և Լիբանանում (68 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար: Կառավարության նախորդ նիստում վարչապետի հանձնարակականը՝ նոտարական գործողությունների գները նվազեցնելու վերաբերյալ այսօր ի կատար ածվեց: Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Կտակը վերացնելու մասին դիմումի վավերացման համար նախկին՝ 8 և 10 հազար դրամների փոխարեն սահմանվեց 1000 դրամ:
Մասնագիտական կրթության հավատարմագրման նպատակով Հայաստանում գործում է անկախ մարմին, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ Վարչապետն էր: Գործադիրից անկախ և արդյունավետ աշխատելու նապատկով Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց փոփոխություն կատարել հոգաբարձուների խորհրդի կազմում՝ հնարավորություն տալով խորհրդին նախագահ ինքուրույն ընտրել:




