Քաղաքական

Քաղաքական գործիչների վերջին կերպարանափոխությունը

lianaeghiazaryan
Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր ներկայացրել է իր դիտարկումներն այն մասին, թե հայաստանյան քաղաքական դաշտում վերջին փոփոխություններից հետո որ քաղաքական գործիչն ինչպիսի նոր «դեմքով» է հանդես գալիս: Հակոբյանը հայտրարել է՝ ՀՀԿ-ԲՀԿ վերջին տարաձայնություններից ու առճակատումից հետո իշխանությունն ավելի հեղինակազրկվեց, իսկ ընդդիմադիր դաշտն ամայացավ:

 

Ով է հիմա Ծառուկյանն իր քաղաքական կերպարով եւ ով էր մինչեւ վերջին քաղաքական սրումները:  Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին հաջողվել էր ժողովրդին ներկայանալ այնպիսի կերպարով, որի կարիքն ունի հասարակությունը:

«Հասարակության մոտ 75 տոկոսը հավանում է այն մարդուն, ով ինքն իրեն գումար է վաստակում ու ժլատ չէ: Իմիջմեյքերները լավ աշխատել էին այս կերպարը ստանալու համար»:

Իշխող կուսակցության եւ այլընտրանքային քաղաքական ուժի բախմանը քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը որոշակի վերապահումով է մոտենում: Այստեղ պայքարի մեջ են մտնում ավելի շատ PR-ով զբաղվողների ստեղծած քաղաքական կերպարները, քան իրական քաղաքական գործիչները: Եւ ընդհանրապես, հայաստանյան իրականության մեջ քաղաքական տեխնոլոգիաները չեն ենթարկվում տեսական սզկբունքներին, որովհետեւ մեր երկրում քաղաքական գործընթացները որոշակի տրամաբանության չեն ենթարկվում:

Ինչպես եւ ինչ ուղղությամբ փոփոխվեց հանրապետության նախագահի կերպարը այլընտրանքային ընդիմության հետ առճակատումից հետո: Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համոզված է՝ իշխանությունը հասարակության շուրջ 70 տոկոսի կողմից ընդունելի քաղաքական գործչի դեմ քայլերով միայն վարկաբեկեց իրեն: Մասնագետն  առանձնացրել ու ընդգծում է հանրապետության նախագահի՝ իր կերպարի փոփոխման ու ներկայացման առումով խնդիրը՝ սեփական ձեւակերպմամբ:

«Սերժ Սարգսյանը մինչեւ նախագահ լինելը գորշ կարդինալի կերպարով էր եւ Սերժ Սարգսյանի միակ խնդիրն այն է, որ գորշ կարդինալից՝ անցումը հանրային գործչի լուրջ խնդիրների հետ է առնչվում»:

Քաղաքական տեխնոլոգին սեփական աշխատանքային փորձը թույլ է տալիս հայտարարել՝մեր երկրում բոլոր քաղաքական տեխնոլոգիաներն ու PR հնարքները հօդս են ցնդում ինչ-որ մի պահից: Դա այն պահն է, երբ իշխանությունն իր քաղաքական լծակներն է գործադրում քաղաքական տեխնոլոգիաների դեմ:

Կան արդյոք քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք կարող են փրկել երբեմնի հայաստանյան ընդդիմադիր գործիչների կորսված համբավը, հարց ուղղեցինք Վիգեն Հակոբյանին: Գեղամյան, Բաղդասարյան, այժմ արդեն Ծառուկյան: Անունները թվարկեց, սակայն գործիքներ չկան, ասաց, բայց որոշակի վերապահում, այնուամենայնիվ, ներկայացրեց:

«Այդպիսի տեխնոլոգիաներ չկան, իրենց կարող է փրկել միայն հասարակության կարճ հիշողությունը»:

Վերադառնալով կոնկրետ կերպարներին ու նրանց կերպարանափոխությանը քաղաքական այս կամ այն իրադարձությունից հետո՝ քաղտեխնոլոգն առանձնացնում է նաեւ ներկայիս վարչապետի անձն ու կերպարը: Նա էլ խոցելի է, ընդօրինակում է կոնկրետ անձի հաջողված կերպարը

«Կրկնօրինակում է Գագիկ Ծառուկյանի կերպարը»:

Արմեն Աշոտյան: Կերպարն, իհարկե, առանձնանում է ինտելեկտով: Նրան ընդհանուր քաղաքական դաշտի համասեռ զանգվածում չես դիտարկի, բայց նրա ձեւակերպումներն ու երբեմն-երբեմն հանդես բերվող վարքը գալիս են հակադրվելու նրա այդ կերպարին որպես հակակշիռ: Կին լիդերներ հայաստանյան քաղաքական դաշտն այդպես էլ չի ձեւավորում: PR մասնագետները պատրաստ են աշխատել նրանց հետ, բայց դեռ հավակնություններն այդքան լուրջ չեն, թեեւ Նաիրա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջյան անուներն արեն խոսում են իրենց կրղների կերպարի հասունացման մասին: Բոլոր այդ կերպարներով հանդերձ, հայաստանյան ընդդիմադիր դաշտն այսօր ամայի է, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Բայց նրա տեսադաշտում են գործիչներ, որոնք այսօր հասունանում են որպես լուրջ ընդդիմություն՝ Նիկոլ Փաշինյան:

Եւ ի վերջո՝ մեկ կոալիցիայի կազմում հայտնվող, մեկ աղմուկով դուրս եկող, հետո նորից կերպարային փոփոխության գնացող մեկ այլ քաղաքական ուժի մասին՝ ՀՅԴ: Անունը նրանց համար բրենդ է, լեգենդար է քաղաքական ուժը, բայց այստեղ էլ քան ցավոք սրտիներ, ասում է քաղաքական տեխնոլոգը:

«ՀՅԴ վարկանիշը լուրջ անկում է արձանագրել»:

Արդյոք քաղտեխնոլոգները շատ աշխատանք ունեն ներկայում անելու: Ունեն, շատ, միայն թե հայ քաղաքական գործիչները դեռ չեն հաղթահարել նրանց դիմելու բարդույթը, դիմելիս էլ փորձում են գաղտնի պահել:

Կարդացեք նաև

Back to top button