Հասարակություն

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ստորագրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրություն:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կարգադրության մեջ ասված է.

«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մաuին» ՆԿ-62-Ն կարգադրությունը`
որոշում եմ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

-Մերի Հարությունյան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ),

-Մարգարիտ Ազարյան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար),

-Արմեն Ամիրյան, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն,

-Լարիսա Հովհաննիսյան, «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

-Տիգրան Ֆարմանյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր»:

Կարդացեք նաև

Back to top button