Միջազգային

Վիենայի բանտում գտել են Ղազախստանի նախագահի նախկին փեսայի դին

marlenahovsepyan
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսային  Վիենայի բանտում մահացած են հայտնաբերել: Ավստրիական APA գործակալությունը հայտնում է, որ Ռախատ Ալիևին այսօր առավոտյան հայտնաբերել են  լոգասենյակի առաստաղից կախված: Նախնական վարկածն ինքնասպանությունն է: Նազարբաևի նախկին փեսան ավստրիական արդարադատության ուշադրության կենտրոնում է հայտնվել տարիներ առաջ. 2014-ի դեկտեմբերին Վիենայի դատախազությունը նախկին դիվանագետին առաջադրել է սպանության կազմակերպման մեղադրանք: Ալիևին հեռակա մեղադրանք է առաջադրվել նաև հայրենիքում. նրան 40 տարվա ազատազրկման են դատապարտել իշխանությունը բռնազավթելու նպատակով հանցավոր խումբ ստեղծելու, մարդկանց առևանգման և սպանության համար:Վիենայի դատարանը հրաժարվել էր Ալիևին արտահանձնել Ղազախստանի իշխանություններին:

Back to top button