Հասարակություն

Ավետիսյանների հարազատներն իրենց հարցերի պատասխաններն են պահանջում

Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այսօր մտել են Շիրակի մարզային դատախազություն եւ պահանջել, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցեին։ Նրանց ընդունել է Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ խորհուրդ տալով գործել օրենսդրության համաձայն, քանի որ «նպատակին հասնելու ճիշտ միջոց չեք ընտրել»։

Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ շենքից հեռանալուց հետո հեռացել են նաև հարազատները: Նրանք տեղեկացրել են, որ պատրաստվում են օրենքով սահմանված կարգով նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազին և մինչև չորեքշաբթի ժամը 14-ը ժամանակ տալ նրան՝ Գյումրի ներկայանալու ու պատասխաններ տալու համար: «Եթե դատախազը չեկավ, մենք ակցիաներ կսկսենք Հայաստանով մեկ, ոտի ենք հանելու ողջ Գյումրին»,-խոստացել են Ավետիսյանների հարազատները:

Ավետիսյանների հարազատները` Շիրակի դատախազությունում

Կարդացեք նաև

Back to top button