

Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին ու դրանց քննարկումներին անդրադառնալով՝ քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն այսօր կարծիք է հայտնել, որ դրանցում չկա հասարակական շահը, գրեթե չի տեսնում, թե որքանով է այդ ամեն ինչից օգտվելու կամ տուժելու մեր հասարակությունն ու մեր երկրի զարգացումը, հասարակության զարգացումն ու քաղաքական մշակույթը: Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը բերելու է այն բանին, որ այս տարին չի դառնա համազգային համախմբման տարի:
Քաղաքագետների մեկնաբանությունը




