Հասարակություն

Ադրբեջանը հայտարարում է, որ գերիներ չունի

alisagevorgyan

«Ադրբեջանի հետ հնարավոր չէ լեզու գտնել: Առայժմ ոչ մի տվյալ չենք կարողանում ճշտել»,-այսօր հայտարարել է «Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, գերիների, պատանդների և անհետ կորածների  հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Լրագրողների հետ հանդիպամանը որևէ հուսադրող նորություն, նա, ցավոք, չի հայտնել:

 

 

Ղարաբաղյան հակամարտության արդյունքում Հայաստանից կորածների թիվը գերազանցում է 200-ը:  Պատերազմի ընթացքում Հայաստանից և ԼՂՀ-ից անհետ կորածների ընդհանուր թիվը  հասնում է հազարի: «Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանն այսօր նշեց, որ նրանցից  94-ի մասին որոշակի տեղեկություններ կան, որոնք ճշգրտվում են:

Ըստ նրա՝ պետությունը լուրջ քայլեր է ձեռնարկում անհայտ կորածներին ու գերիներին գտնելու, վերադարձնելու ուղղությամբ, բայց Ադրբեջանի հետ լեզու գտնելն անհնար է: Այս երկիրը հայտարարել է, որ ոչ մի գերի չունի:

Դեկտեմբերի 18-ին կայացել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են միջազգային կառույցների՝ մասնավորապես Կարմիր խաչի հետ աշխատանքները: Չնայած իրականացված լուրջ ջանքերին, այս պահին ևս հուսադրող որևէ տեղեկատավություն հիշյալ հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը դժվարանում է փոխանցել: «Այդուհանդերձ որևէ մայր չի հավատում, որ իր որդին չկա»,-այսօր հայտարարեց «Անհայտ կորած ազատամարտըիկների խորհուրդ» ՀԿ անդամ, անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Back to top button