
Բեռլինի «O2 World» մազապալատաում այսօր կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշմենամարտը: Աբրահամ — Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30-ի 1.50-ի սահմաններում:
Նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. 35ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32 ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է:




