Քաղաքական

Ցեղասպանության 100- րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում, այլ՝ սկսվում է

lenabadeyanannanazaryan

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներով ոչինչ չի ավարտվում: Հնարավոր է, ինչ որ բան սկսվի հենց 100-րդ տարելիցից հետո, կարծում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության Հռչակագիրը կարող էր ավելի լավը լինել: Քաղաքական գործիչի համոզմամբ՝ ընդունվածն այն փաստաթուղթը չէ, որով դիմելով միջազգային հանրությանը՝ նաեւ ապագայի համար են ստեղծվում ինչ- որ հիմքեր:

ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանն ընդգծում է, որ  Հռչակագիրը  Հայոց ցեղասպանության հարցում ողջ հայության կարծիքը, մոտեցումները ներկայացնող ամբողջական փաստաթուղթ է և այդ առումով  համարժեք է և համապատասխանում է հռչակված նպատակներին:

Իսկ որքանո՞վ է հիմնավոր  Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնական մոտեցումներն արտացոլող փաստաթուղթ մշակելու հարցում։ «Այն  այդ դեպքում պետք է փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանի ժամանակակից միջազգային իրավունքի տառին և ոգուն։ Այդ փաստաթղթի մշակմանը պետք է ներգրավվեն տարբեր մասնագետներ, ինչը կարող է մեր հասարակության մեջ նոր մշակույթի ձևավորման նախադեպ հանդիսանալ»,- ասել է Վիգեն Քոչարյանը։

Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու նախագահ Սերժ Սարգսյանը որոշմանը, Հայոց ցեղասպանության հռչակագրին ու ՄԻԵԴ-ում ընթացող դատավարության մասին է «Ռադիոլուրի» անդրադարձը.

 

Back to top button