

Բուդաղյանների գործով աշխատել են պրոֆեսիոնալ քողարկման մեխանիզմները, պրոֆեսիոնալ քողարկման մեխանիզմներն ընթացքի մեջ են դրվել այդ դեպքից տառացիորեն ժամեր հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ Քրեական գործի նյութերին ծանոթանալն իրեն հնարավորություն է տալիս պնդելու, որ այդ պրոֆեսիոնալ քողարկման մեխանիզմները աշխատել են բառացիորեն դեպքից ժամեր անց և մինչև այսօր աշխատում է՝ հնարավորություն տալով այդ հանցագործությունը քողարկել։
Բուդաղյանների պաշտպանը հերքել է տարածված լուրերը, թե գործը փակված է: Նա ասել է, որ Սյունիքի մարզպետի որդիներ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները ցուցմունք տալու ժամանակ շատ հարցերի հրաժարվել են պատասխանել։
փաստաբան Հայկ Ալումյան




