Քաղաքական

6-րդ գումարման Ազգային ժողովն ավելի ակտիվ է աշխատում, քան՝ նախորդները

arminegevorgyan

Գագիկ Ծառուկյանի բացակայությունները առիթ դարձան, որ ԱԺ-ն հիշի ՍԴ որոշման մասին` պատգամավորների բացակայության հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Ըստ Սահմանադրության` նստաշրջանի ընթացքում անցկացված քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե այդ բացակայությունները անհարգելի են:

Ներկայացնելով Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցը Լուսինե Վասիլյանը նշել է. «ԱԺ 6-րդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է: Բացակայող բատգամավորների տասնյակում գերակշռում են ԲՀԿ-ական պատգամավորները: Ամենաակտիվ պատգամավորը Արծվիկ Մինասյանն է, ամենադեմ քվեարկողը Նիկոլ Փաշինյանը, ամենակողմ քվեարկածներն են Հովհաննես Սահակյան ու Ռազմիկ Զոհրաբյանը, իսկ հարցեր ու ելույթների մեջ ընդգծված առաջատարը ՀՀԿ-ն է»:

Ըստ ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի՝ 131 պատգամավորներից մոտ 70-ը լուռ են:

Քննարկմանը ներկա անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ քաղաքական միջավայրի արդյունքն է, որ այսօր կա 70 լուռ պատգամավոր. «Մենք ունենք այնպիսի քաղաքական համակարգ, որ այսօր 131 պատգամավորից միայն 60 պատգամավորն է աշխատում: Հետևաբար, լուրջ փոփոխությունների ու վերանայումների կարիք կա»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով էլ, 6-րդ գումարման Ազգային ժողովն ավելի ակտիվ է աշխատում, քան՝ նախորդները:

«Լուռ պատգամավորներն աշխատում են խմբակցություններում, դա պետք չէ այդքան բացասական դիտարկել, սակայն գտնում եմ, որ կան պատգամավորներ, որոնք այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատեն»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Back to top button