Հասարակություն

11 տարի առաջ այս օրը սպանվեց Գուրգեն Մարգարյանը

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 11-րդ տարելիցը:

Հիշեցնենք Գ. Մարգարյանը սպանվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հանցագործը, նույն այդ դասընթացների մասնակից, Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը քնած Մարգարյանին նախօրոք գնված կացնով 16 հարված էր հասցրել: 2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման էր դատապարտել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի:

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հայտնի դարձավ 2012 թվականի օգոստոսի 31-ին: Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:  Սաֆարովի արտահանձնումը, ներումը և հերոսացումը դատապարտեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Պետդեպը, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարությունները, ԵԽ գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Դատապարտող բանաձև ընդունեց նաև Եվրախորհրդարանը:

Back to top button