Հասարակություն

Թումանյանական տոն և մայրենիին նվիրված տասնօրյակ

 

satikisahakyan

Թումանյանական տոն և  մայրենիին նվիրված տասնօրյակ, որը սկսվում և ավարտվում է գիրք նվիրելով:  Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններում նշվում է գիրք նվիրելու օրը: Տպագիր գիրքն ունի իր յուրահատկությունը, ինչը չի կարող տալ էկեկտրոնային գրականությունը: Մայրենի լեզվի ուսուցիչները ցավով են փաստում, որ երեխաներն ավելի քիչ են գիրք կարդում և օրվա մեծ մասն անցկացնում են համակարգիչների առջև:

 

Նախկինում հարստությունը չափվում էր մարդու կարդացած գրքերի, ձեռք բերած գիտելիքների և գրքերի հավաքածու ունենալու հետ: Մարդիկ չէին խնայում իրենց միջոցները անձնական գրադարանը հարստացնելու համար:  Եթե գնում էին գրքեր անձնական գրադարանի համար, ապա նաև նվիրում էին տարբեր առիթներով: Տեղեկատվական տեղնոլոգիաների ներդրմանը զուգընթաց տպագիր գրքերը իրենց տեղը զիջեցին համակարգիչներին, էլեկտրոնային գրականությանը: 2008 թվականից բարի ու գեղեցիկ ավանդույթը կարծես թե վերականգնվում է:  Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է, որպես գիրք նվիրելու օր:

Արմավիրի մարզի Փշատավան գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սաթենիկ Կարապետյանը ամեն կերպ փորձում է երեխաներին կապել գրքին, իսկ ծննդյան  տոներին նրանց գիրք է նվիրում:

Աշակերտների մի մասն է գիրք կարդում, նրանք, ովքեր ձգտում են ստանալ շատ գիտելիքներ և ցանկանում են ունենալ  բարձրագույն կրթություն: Համեմատելով տեղեկատվական տեխնոլոգիաների հետ ուսուղչուհին կարևորեց գրքի հետ շփումը, որը երևակայական մի նոր աշխարհ է բացում աշակերտների առջև:

Երեխաների և երիտասարդների շրջանում  բացակայում է գեղեցիկ խոսքն ու տրամաբանված մտքի արտահայտումը, հարուստ բառապաշարը: Սրանք նույնպես գիրք չկարդալու հետևանք է, իսկ պատմավեպերի փոխարեն էլ՝ նախընտրում են սեղմավեպերը:

Փշատավանի միջնակարգ դպրոցում այսօր գիրք նվիրելու օր է, գրքեր նվիրելու են նախակրթարանից մինչև ավագ դպրոցի աշակերտները: Նրանք նշում եմ նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ու մայրենիի օրը: Այդ կապակցությամբ դպրոցում միջոցառումների տասնօրյակ է հայտարարվել:

Գիրք նվիրելու օրը նշվում է նաև մարզի մյուս ուսումնական հաստատություններում:

Back to top button