Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը հիսաթափեցրեց

arminegevorgyan

«Ես պատրաստել եմ հրապարային ուղերձ, հիասթափություների այս աշխարհում կարող եմ փոքր-ինչ հիասթափեցնել ձեզ՝ ասելով, որ պետք է խոսք ընթերցեմ, իսկ հարցերին՝ ուրբաթ օրը ժամը չորսին, Ազատության հրապարակում կպատասխանեմ»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: Վերջինս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողները  ընդդիմադիր գործչին մեղադրեցին, որ ամեն անգամ ասուլիս է հրավիրում, հայտարարությամբ հանդես գալու հայտ ներկայացնում, բայց կրկին խուսափում  է հարցերին պատասխանելուց: Ի պատասախան լրագրողների այս դիտարկմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն  բազմանշանակ ժպտում էր, ու շարունակում էր կարդալ ուղերձը ,իսկ արդեն ավարտին հայտարեց , որ անկախ ամեն ինչից  փետրվարի 20-ին լինելու է Ազատության հրապարակում, ու խնդրեց լրագրողներին  իրեն բացակա չդնել:

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button