
Հանրապետության նախագահի հրամանագրով Արտաշես Թումանյանն այսօր նշանակվել է Իրանում Հայաստանի դեսպան։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշու մ եմ.
Արտաշես Թումանյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան)»,- նշված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով Գրիգոր Առաքելյանն ազատվել է Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։




