Հասարակություն

Ռազմական ինստիտուտի սպան կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա,  դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին։

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը,  ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Արշակ Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին,  միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության,  որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  375-րդ հոդվածի 1-ին մասով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:  Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button