ԿարևորՔաղաքական

ԱՄՆ փոխպետքարտուղարը կայցելի Երեւան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի Հայաստան։

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Վիկտորիա Նուլանդը փետրվարի 16-ին կլինի Բաքվում, փետրվարի 17-ին՝ Թբիլիսիում, իսկ փետրվարի 18- ին կժամանի Երեւան։

«Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ՀՀ ղեկավարության, քաղաքացիական հասարակության, երիտասարդության ներկայացուցիչների հետ կքննարկի Հայաստան-ԱՄՆ քաղաքական, տնտեսական համագործակցության, հասարակությունների միջեւ շփումներն ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ տեւական կարգավորմանը նպաստելու հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button