Հասարակություն

Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Արամ Առաջին կաթողիկոսին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Արամ Առաջին կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ վերջինիս ցավակցական նամակին, տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ ուղղված համակրանքի, զորակցության ու բարեկամության ձեր պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետևանքով: Ֆրանսիան տեղի չի տալու խավարամտությանը, և ես պիտի շարունակեմ մեր հիմնական արժեքների՝ ազատության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության դրոշակակիր լինել՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում»,-իր նամակում մասնավորապես նշել է Ֆրանսուա Օլանդը:

Back to top button