Քաղաքական

Ըստ Գագիկ Մինասյանի՝ հանգուցալուծումները կամ քաղաքակիրթ կլինեն, կամ կբերեն անցանկալի հետևանքների

lusinevasilyan

Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ ֆինանսավարակային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին: Ասելիքի առանցքում եղել են  ՀՀԿ խորհրդի նիստում հանրապետության նախագահի հնչեցրած գնահատականները և դրան հաջորդած հայտարարությունները: Գագիկ Մինասյանը խոսել է քաղաքական շանտաժի անթույլատրելիության մասին, նաև նշել,  որ հանգուցալուծումներ կամ քաղաքակիրթ կլինեն, կամ կբերեն անցանկալի հետևանքների:

Հանրապետական կուսակցությունում  չեն կիսում գնահատականը, թե ՀՀԿ խորհրդի նիստում հանրապետությսան նախագահի ելույթը մարտահրավեր էր`  ուղղված ԲՀԿ-ին: «Եթե ԱԺ նիստերից բացակայությունների հիմնավորվածությունը կամ հարկային պարտավորությունների կատարման օրինականությունը ստուգելը մարտահրավեր է, ապա դա առնվազն տարօրինակ է»,- ասում է ՀՀԿ անդամ, ԱԺ ֆինանսավարակային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Մինսյանկ կողմնակից է ոչ կտրուկ ձևակերպումների. սա քննարկում էր մտահոգությունների մասին և ոչ թե կոնկրետ անձի, այլ երևույթի շուրջ: Իսկ մտահոգությունը հետևյալն է. «Երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարությունն անում է քայլեր, որտեղ պատասխանատվության զգացումը երկրի և նրա զարգացման նկատմամբ զրոյական մակարդակի վրա է»:

Հարցին, թե ԲՀԿ-ի հատկապես որ քայլը իշխող կուսակցությանն առիթ տվեց անցնել կտրուկ հայտարարությունների և գործողությունների , Գագիկ Մինասյանը պատասխանում է  ԲՀԿ առաջնորդի հրավիրած համաժողովն ու դրա ընթացքում հնչած հայտարարությունները վկայակոչելով:

Հանրապետականի բնորոշմամբ ՝ դա ընդհանուր առմամբ  շանտաժ է իշխանությունների նկատմամբ: «Ասել, որ եթե իշխանությունների քայլերը կամ նույնիսկ խոսքերը լիեն իր կողմից անընդունելի, ապա ինքը փողոց կհանի հազարավոր մնարդկաց, սա պարզապես շանտաժ է, իշխանությունների հետ վերջնագրով խոսել է, որը նախկինում չի եղել»:

Հանրապետական գործիչը շանտաժ է համարում նաև ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությունը, որը հաջորդեց ՀՀԿ խորհրդի նիստին: Դրանում արդեն Գագիկ Ծառուկյանը  խոսում է հասարակության  մոբիլիզացման մասին:

Ի դեպ՝ հանրապետական պատգամավորը  ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ ԲՀԿ նիստն ընթացել է  փակ դռների հետևում և  չկա տեսագրություն, որտեղ ԲՀԿ առաջնորդն  ընթերցում է իր անունից տարածված տեքստը:

Գագիկ Մինասյանը կարծում է, որ պատասխան ելույթը հաստատեց  այն մտահոգությունները, որոնք հնչել են ՀՀԿ  խորհրդի նիստում: «Շուրջօրյա հանրահավաքների, նստացույցերի, մոբիլիզացիայի կոչը հնչեց ոչ թե երեկ, երկու օր առաջ, այլ այն բանից հետո, երբ հանրապետության նախագահը այդ 4 կետը նշեց: Էական տարբերությունը հասկանո՞ւմ եք, չէ»,- ասաց։

Հարկային պարտավրությունների կատարումը ստուգելու  հարցի մասին խոսելիս՝  Գագիկ Մինասյանը նշեց, որ մինչ այժմ հարկային ստուգումներ իրականացվել  են և դրանք խախտումներ առայժմ չեն արձանագրել:

Ինչ վերաբերում է հանգուցալուծումներին, ապա Գագիկ Մինասյանը երկու տարբերակ է տեսնում՝ կամ քաղաքակիրթ հանգուցալուծում, կամ անցանկալի զարգացումներ: «Եթե ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում, ապա օրենքի շրջանակներում էլ կավարտվի»։

Back to top button