


Փետրվարի 14-ին հայ առաքելական եկեղեցին կտոնի անշարժ տոներից Տեառնընդառաջը, որը ժողովրդի մեջ տարածված է տրնդեզ անվամբ: Տեառնընդառաջի տոնակատարությունները կսկսվեն այսօր, քանի որ եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հայ առաքելական եկեղեցին այդ օրը հռչակել է նաև նորապսակների օրհնության օր: Տոնն ունի նաև հեթանոսական ակունքներ, ու թեև այդ ժամանակներից միայն կրակ վառելն է մնացել, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հիշեցրել է նաև մյուս սովորույնթերը կապված Տեառնընդառաջի հետ: Իսկ փետրվարի 15-ին առաքելական եկեղեցին կնշնի շարժական տոներից Բարեկենդանը: Ամսի 15-ին Սուրբ պատարագից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մեծ տոնախմբությամբ երիտասարդները կշարժվեն դեպի Կասկադ համալիր:




