Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, մեր հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է շարժման վետերանների հետ հանդիպումները եւ տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները եւ առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար:

Կարդացեք նաև

Back to top button