Միջազգային

ԵՄ-ն փոփոխություններ կմտցնի Շենգենում

Եվրամիության անդամ երկրները պայմանավորվել են փոփոխություններ մտցնել Շենգենյան օրենսգրքի կետերում՝ խստացնելու համար ԵՄ արտաքին սահմանները հատող անձանց ստուգումը: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է միության գագաթնաժողովի հայտարարության մեջ: Հանդիպման ժամանակ առաջնորդները պայմանավորվել են «Շենգենը կիրառել ԵՄ արտաքին սահմաններին վերահսկողությունը խստացնելու և արդիականացնելու համար»:

«Մենք պայմանավորվել ենք անհապաղ սկսել տեղաշարժման իրավունքի ազատությունից օգտվող անձանց պարբերական և համակարգված ստուգումներ՝ կապված ահաբեկչությունների դեմ պայքարի տվյալների բազայի հետ»,- հայտարարել են առաջնորդները և նշել, որ նման ստուգումները պետք է հիմնվեն «սպառնալիքների ընդհանուր ինդիկատորների» վրա:

Կոմյունիկեում ասվում է, որ Եվրահանձնաժողովը պետք է «արագ հրապարակի այդ գործողության դիրեկտիվները»:

Back to top button