Հասարակություն

Կարատեն՝ հասանելի նաեւ հաշմանդամների համար

sonahakobyan
Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան սկսում է «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը, որի նպատակն է հնարավորություն տալ հաշմանդամությւոն ունեցող անձանց ևս զբաղվել մարտարվեստով և մասնակցելու հանրապետական և միջազգային մրցումների: Նախագծի շրջանակներում մեկնարկելու է յուրահատուկ ֆլեշմոբ, որին կմիանանհայտնի մարդիկ: Ներկայացնելով նախագծի կարևորությունը՝ Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սեւակ Հակոբյանը նշել է, որ այս նախագիծը հնարավորություն կտա կոտրել մեր հասարակության մեջ առկա այն կարծրատիպերը , թե սահմանափակ շարժունակությամբ մարդիկ չեն կարող ակտիվ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել եւ ինքնադրսեւորվել:

 

Ինչ կապ կարող են ունենալ կարատեն և հաշմանդամություն ունեցող անձինք՝ հատկապես անվասայլակին գամված անձինք: Պարզվում է՝ ամենաուղիղ: Փետրվարի 20-ից Երևանում կկազմակերպվեն կարատեի մասնագիտացված դասընթացներ ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար: Նախաձեռնությունը Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայինն է, նպատակը՝ կոտրել կարծրատիպերը: Ներկայացնելով նախագծի կարևորությունը ՝ Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սեվակ Հակոբյանը նկատեց, որ սպորտով հնարավոր է զբաղվել նույնիսկ սակավ շարժողունակության դեպքում:

«Մինչև ամսի 20-ը դեռ պետք է թիմը ձևավորվի՝ անկախ տարիքային և քանակական սահամանափակումներից: Թիմը ձևավորվելուց հետո ամեն ինչ կհարմարացնենք իրենց: Պարտադիր չէ, որ հաշմանդամություն ունեցող անձը գամված լինի սայլակին: Կարևորը աշխատի ձեռքերից գոնե մեկը»:

Նախագծի առաջին մասնակիցներից Մանիկ Գևորգյանը 15 տարեկան Է: Թեև սպորտով նա զբաղվում է 12 տարեկանից,  մեծ ցանկություն ունի ինքնադրսևորվելու նաև կարատեում: Սպորտի մեջ կարևորում է ինչպս մասնակցությունը, այնպես էլ ՝ հաղթանակը:

«Սիրում եմ սպորտով զբաղվել, սիրով եմ մասնակցելու և փորձելու եմ առավելագույնին հասնել»:

Նախագծին միացել է նաև «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը, որը նաեւ խորհրդատվություն կտրամադրի միջավայրը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի հարմարավետ եւ հասանելի դարձնելու համար:

Back to top button