Հասարակություն

Արմեն Աշոտյանը հորդորել է լրագրողներին սպասել եւս մի քանի ժամ

hasmikdilanyan
Ինչ կարևոր հարց  կամ հարցեր են քննարկվելու այսօր  երեկոյան՝  ՀՀԿ  գործադիր մարմնի նիստում: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, չնայած լրագրողների համառ ջանքերին, կառավարության նիստից հետո որևէ կերպ փակագծերը չի բացել: Հորդորել է սպասել  ևս մի քանի ժամ ու խոստացել է  «վարագույները բացվելուց հետո լրագրողների տալ բացառապես քաղաքական վերլուծություն»: Աշոտյանի դիտարկմամբ, ՀՀԿ-ի բոլոր որոշումներն են կարևոր, քանի որ կուսակցությունը ոչ միայն իշխող քաղաքական ուժն է, այլ նաև քաղաքական ռիթմի թելադրողը:

«Ակնհայտ է, որ մեր կուսակցական բոլոր որոշումներն ունեն իրենց ազդեցություն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզներում: Այսօր քննարկումներից հետո, ամենայն հավանակությամբ, մամլո խոսնակը կհրապարակի այդ որոշումը»,- ասել է ՀՀԿ փոխնապագահը, ով հատուկ շեշտել է՝որ իրենց որոշումները կայացվում են բացառապես ժողովրդավարական ընթացակարգերով,  բաց քննարկումների միջոցով:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀԿ-ի հերթական կարևոր որոշումը օրակարգ կարող է ծառայել երկրի հետագա զարգացման համար:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև երեկ նախարարության կողմից տարածած այն հաղորդագրությանը, որում ասվում էր՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկում) իրականացրած ստուգումների արդյունքում անցկացված քննություններում խախտումներ է արձանագրել: Բուհի ղեկավարության պարտավորությունն է՝ ապահովել բուհի համբավը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը և նորմալ ուսումնական պրոցեսի իրականացումը:  Նախարարն ընդգծել է, որ ոչ մի բուհի ռեկտոր, դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից:

«Նախարարությունն իր մտահոգություն է հայտնում, որ բուհը հերթական անգամ հայտնվեց թվով երրորդ թե չորրորդ սկանդալում: Նախարարությունը բացառապես առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ և հույսով, որ մոտ ապագայում այդ խնդիրը իր վերջնական կարգավորումը կստանա»: ԿԳ նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ, բայց մեզ էլ, ձեզ էլ հուզում է նաև բուհի իմիջը: Այն սկանդալների շարքը, որը տեղի է ունենում այդ բուհում, մտահոգիչ է կառավարման որակի և արդյունավետության տեսակից»:

Back to top button