Տնտեսական

Քննարկվել են կենսաթոշակային և հարկային օրենսդրության բարեփոխումներին ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի և հարկային օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են կատարվող աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող քայլերը:

Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից` տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն: Ներկայացվել են կենսաթոշակային և հարկային ոլորտների հետագա զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններ:

Կարդացեք նաև

Back to top button