ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում. Հայաստանը չի կատարել իր հանձնարարականները
«Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով նախատեսված երեք առաջնհարեթ հանձնարականները Հայաստանը չի կատարել»,- Մեդիա կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոնը: Նրա դիտարկմամբ, սակայն, Հայաստանը դեռ կարող է հանձնարարականները կատարել: Նա, և ոչ միայն ,կոչ են անում կառավարությանն ու քաղաքացիական հասարակության անդամներին, լրացուցիչ քայլեր ձեռնարկել և առաջընթաց ապահովել նախքան հաջորդ զեկույցի ներկայացման համար սահմանված ժամկետը ՝ մինչև 2016թ հուլիս:
2012թ օգոստոսին Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրել ու քննարկել է Հայաստանի կողմից Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը: Արդյունքում՝ մոտ 25 հանձնարարական է հաստատել, կառավարությանն ու իշխանությանը տրվեց չորս տարի ժամանակ հանձնարականների իրագործման ուղղությամբ աշխատելու համար:
25-ից երեքը կոմիտեն առաջնահերթ էր ճանաչել, հետևաբար դրանց կատարման համար տրվել էր մեկ տարի ժամանակ: 2014 մարտին Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրեց կառավարության ու հասարակական կազմակերպություններից ստացված տեղեկությունները երեք հանձնարականների կատարման ընթացքի վերաբերյալ, հանձնաժողովը գնահատել է , որ երեք առաջնահերթ համարվող հանձնարականները չեն կատարվել, գնահատել է C, որն ըստ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոնի՝ հավասարազոր է հանձնարարականները չկատարելուն: Ահա թե որոնք են այդ երեք չկատարված հանձնարարականները»:
«Նախ և առաջ 2008թ մարտյան իրադարձություններին է վերաբերում, դրանց հետ կապված անպատժելիությանն ու ավելի ընդհանուր գծերով ոստիկանության և իրավապահ մարմինների կողմից չափազանց մեծ ուժի գործադրմանը»:
Երկրորդ հանձնարականը նրան էր վերաբերում, որ Հայաստանին անհրաժեշտ էր ստեղծել խոշտանգումների մասին բողոքները քննող և մեղավորներին պատասխանատվության ենթարկող անկախ մեխանիզմ, երրորդ՝ դատական համակարգի անկախությանը ապահովեր: Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատում է՝
«Պետությունը պարտավորություն է վերցրել աջակցելու հասարակական կառույցներին, ոչ միայն դիտարկելու այլ՝ նաև համագործակցելու»: Ամենավերջին օրինակը նրանց ՀՔԾ –ի առաջարկի վերաբերյալ ստացված պատասխանն էր՝ « Հասարակական կազմակերպությունը ՀՔԾ-ին թելադրելու իրավունք չունեն»:
«Հարցը վերաբերում էր նրանք, որ մենք տեսնելով, որ քննությունը պատշաճ չի գնում, առաջարկեցինք հարցաքննել մարտի մեկի, այսպես կոչված ցուցակում ընդգրկված (քաղաքացիական ինստիտուների կողմից առաջարկած ) պաշտոնատար անձնանց: Բոլոր այն մարդկանց, որոնք այդ ժամանակ եղել են պաշտոնատար այն անձինք, որոնք անմիջականորեն ներգրավված են եղել Մարտի մեկի իրադարձությունների կատարման, հրաման տվողների մեջ»:
Այդուհանդերձ դրական միտումներ նույնպես նկատվել են՝ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոնի խոսքով,
«Հայաստանը դեռ կարող է հանձնարարականները կատարելու համար»: Նա և ոչ միայն կոչ են անում կառավարության ու քաղաքացիական հասարակության անդամներին, լրացուցիչ քայլեր ձեռնարկել և առաջընթաց ապահովել նախքան հաջորդ զեկույցի ներկայացման համար սահմանված ժամկետը ՝ մինչև 2016թ հուլիս: