Քաղաքական

Արցախը խրամատ է, ոչ թե կուսակցական քննարկումների վայր. քաղաքագետ

lianaeghiazaryan

Հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա հարձակման թեման շարունակում է մնալ քննարկումների առանցքում: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր հայտարարել է՝ այո, երկրում տարաբնույթ խնդիրներ շատ կան, բայց դրանց քննարկումն Արցախ տեղափոխել պետք չէ: Մանասյանը կազմակերպված ավտոարշավը համեմատել է գունավոր հեղափոխությունների հետ ու նկատել, թե տեխնոլոգիաները նման են: Միաժամանակ քաղաքագետը խոսել է նաեւ միջադեպից հետո Արցախում տիրող տրամադրությունների մասին:


Հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա հարձակմանը քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը երկու դիտակետից է նայում: Նախ՝ քաղաքագետն անձամբ ըմբռնումով է մոտանում շարժման անդամների ավտոերթին, նույնիսկ խորը ըմբռնումով՝ ավտոերթը կազմակերպողներից ոմանց, բայց ոչ համախոհությամբ: «Միանշանակ է մեկ բան` ես չէի մասնակցի այդ միջոցառմանը, թեև  կարծում եմ, որ ավտոերթի մասնակիցների մեծ մասն Արցախ մեկնել էր արդար մղումներով»,- ասաց: Արցախն այն տեղը չէ, ուր կարելի է բանավեճեր սարքել: Սա քաղաքագետի երկրորդ դիտակետն է:

«Արցախը խրամատ է»,-ասում է եւ տարակուսում՝ ինչպե՞ս կարելի է կուսակցական վեճերը տանել խրամատ: Երկրում, այո, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք անհանգստացնում են բոլոր հայերին, բայց դրանց քննարկման տեղն Արցախը չէ: Մյուս կողմից Ալեքսանդր Մանասյանը խոսում է նաեւ արցախցիների դիրքերից: Նրանց մեծ մասը տարակուսած է Բերձորի դեպքերից, ոչ մի արցախցի չէր ցանկանա, որ երկու հայի միջև նման բան կատարվեր. հայտարարում է բանախոսը:  Բոլոր արցախցիները եւ իշխանական, եւ հասարակական շրջանակներում ափսոսանքով են վերաբերում Բերձորում տեղի ունեցածին: Սեփական դիտարկումների հիմքում քաղաքագետի՝ վերջերս Արցախ կատարած այցից ստացած տպավորություններն են: Այնտեղ տիրող հասարակական տրամադրություններում գերիշխում են տարակուսանքն ու ափսոսանքը: Շատերն էլ դա պարզապես քաղաքական վրիպակ են համարում, նկատում է Մանասյանը:

«Բայց մեկ-երկու օեր հետո ամեն ինչ լռության մատնվեց, ասես ոչինչ էլ չէր կատարվել»:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար լուրջ քաղաքագիտական ուսումնասիրություններ են պետք, ինչը, սակայն ոչ արվում է, ոչ էլ կարեւորվում: Քաղաքագետը սեփական «բանաձեւեր»-ն է առաջ քաշում: Նախ հիշեցնում՝ Ղարաբաղյան շարժումը սկսվեց «Միացում» կոչերով, սակայն աշխարհաքաղաքական իրադրությունն ու այլ զարգացումներն այդ կոչը փոխեցին «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի: Հիմա էլ, քաղաքագետի կարծիքով, իրավիճակը կլուծվի Արցախի անկախության ճանաչման դեպքում: «Միացումը հնարավոր է միայն անկախացման դեպքում»,- ասում է նա: Վերադառնալով Բերձորի դեպքերին՝ Մանասյանը կարծիք է հայտնում, որ սխալ էր նաեւ Բերձոր գնալ «Արցախը Հայաստանի մարզ» կարգախոսով ու այդպիսով Արցախը որպես քաղաքական քննարկումների վայր օգտագործելը:

Կարդացեք նաև

Back to top button