Հասարակություն

Հայաստանի դպրոցականները կպատրաստեն 1,5 մլն անմոռուկներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարին են ներկայացվել այն միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում:

Մասնավորապես, ի թիվս այլ միջոցառումների, որոշվել է՝ մարտի 24-ին ՀՀ դպրոցն երի 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ՝ 1,5 մլն հատ, որոնք հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին և օտարերկրյա հյուրերին:

Խորհրդակցության ընթացքում ճշգրտվել են նաև նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, քննարկվել են կազմակերպական այլ հարցեր:

 

Back to top button