Աուտիզմով հիվանդ երեխաների համերգը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում
2012 թվականին Հայաստանում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ջանքերով և նախագահությամբ բացվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը» , որի առաքելությունն է լուծելու աուտիզմով երեխաների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, նպաստել նրանց կյանքի բարելավմանն ու օգնել վարել լիարժեք կյանք: Հայաստանում պետության ֆինանսավորմամբ «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իր ծրագրի շրջանակներում 2014 թվականին հիմնել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ 100-ից ավելի երեխաներ, ժամանակաից կրթական տեխնոլոգիաներով ստանում են թերապևտիկ շտկողական բուժում: Այսօր այդ երեխաներից երաժշտական հատուկ տաղանդով օժտվածները Գաֆեսճյան արվեստի կենտրոնում հյուրերին են ներկայացել համերգային ծրագրով, որին ներկա են եղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձինք:
«Այսօր մենք հասել ենք բազմաթիվ հաջողությունների և հիմնականը, որ մենք ունենք արդի պայմաններում, սիրո մթնոլորտում երեխաները ստանում են իրենց նախընտրելի կրթությունը: Այսօր, մենք ներկայացնում ենք մեր տաղանդավոր երեխաներին, որոնք մեր կենտրոնում ուսանում են 2006 թվականից»:
Հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի դեքպերի աճի միտումը, «Աուտիզմի հաղթահարում» ծնողական կազմակերպության նախագահ Հասմիկ Մարգարյանի խոսքով, անհրաժեշտություն էր դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի ստեղծումը: Եվ այդ ծրագիրն իրականացնելու համար քաղաքապետարանը հատկացրել է երկրորդ շենքը, որը պետք է վերանորոգվի և որտեղ իրենց անհրաժեշտ բուժումն ու կրթությունը կստանան մոտ 70 աուտիկներ: Առաջին շենքի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի երկուսին՝ աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը: