

Հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունների խնդիրները չեն տարբերվում հայկական ընտանիքների հոգսերից՝ սոցիալ-տնտեսական հարցեր, ֆինանսական դժվարություններ, կենցաղը բարելավելուն միտված ամենօրյա աշխատանքներ: Ասել է թե, հոգսերն ու պահանջները նույն են, լուծման ենթակա հարցերը նույնպես, և ամենացավոտ մտահոգությունը մնում է արտագաղթը կանխելը, որն օրըստօրե փոքրացնում է ազգային փոքրամասնությունների թիվը Հայաստանում:
«Հայը հանդուրժող ազգ է և Հայաստանն էլ հանդուրժող երկիր է: Մենք քաղաքական խնդիրներ չունենք Հայաստանում, իսկ մտահոգող հարցերն էլ բարձրացվում են համապատասխան ատյաններում»,-այսօր եզդի, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպամը հայտարարեցին ներկանները, ու մասնավորեցնելով խնդիրների բուն էությունը եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբադ Բաքոյանը մտահոգւթյուն հայտնեց հայաստանաբնակ եզդիների թվի նվազման վերաբերյալ նշելեվ, որ 2001 թվականին երկրում բնակվում էր 45 հազաար եզդի, իսկ այսօր 35 867, ու եզդիները հիմնական լքում են իրենց բանավայրը աշխատանք չլինլեու պատճառով և հաց վաստակելու հեռանկարով մեկնում Հայաստանից: Բաքոյանը կառավարության հատկացրած միջոցներից գոհ է, որոնք ուղղվում են էթնիկ մշակույթի պահպանմանը, սակայն դժգոհ է ազգային փոքրամասնությունների միջև հավասար բաժանմանը:
Ասորական համայնքը նույնպես մեծաթիվ է: Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակվում է 3000 մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալների 6000: «Աթուռ» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը խոսելով պետական հատկացումներից նշեց, որ հատկացվո գումարի համար շնորհակալ են, բայց այն չի բավականացնում էթնիկ ինքնության պահպանման համար:
Իսկ ահա «Իլիոս» հույների համայնք հ/կ նախագահ Սլավա Ռաֆայելիդիսն էլ տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում ապրում է 1500 հույն, հաճախում են հունարենի խորացված ուսուցմամբ թիվ 74 դպրոց, ունեն ներհամայնքային խնդիրները լուսաբանող պարբերական:




