Հասարակություն
ՌԴ դատախազները Գյումրիի գործով կարող են որպես մեղադրող հանդես գալ
Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության գործով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին: Նա, սակայն, ընդգծել է, որ դրա մասին խոսակցություն դեռ չի եղել: Ֆեդինսկու խոսքով՝ Զինվորական դատախազությունը պատրաստ է միանալ գործընթացին: