Սպորտ

Ֆելիքս Շտուրմը ուզում է մենամարտել Արթուր Աբրահամի հետ

Գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմը հրաժարվել է մենամարտել միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Այդ մասին հայտնում է fightnews-ը:

Շտուրմի մենեջեր Ռոնալդ Բեբակը հայտարարել է, որ բռնցքամարտիկը ցանկանում է առաջիկա ամռանը մենամարտել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

2014 թվականին Շտուրմը փոխել է քաշային կարգը և սուպերմիջին քաշային կարգում մենամարտ անցկացրել Ռոբերտ Շտիգլիցի հետ, որը ոչ-ոքի է ավարտվել:

Back to top button