
ՀՀԿ-ն պաշտոնապես դապապարտել, դատապարտում է բռնության ցանկացած ձև, մեզ համար դա անթույլատրելի է: Նախօրեին ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողներին ասել էԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական ակտիվիստին ծեծի ենթարկելուն: «Մենք հուսով ենք, որ ՀՀ իրավապահ չմչարմինները կկատարեն իրենց պարտականությունները, և մեղավորները կպատժվեն»,-ասել է նա՝ կոչ անելով զգացմունքային և ոչ կոռեկտ հայտարարություններ չանել: «Մենք անթույլատրելի ենք համարում մեր գործընկերների՝ իրականությունից կտրված, դեմագոգիկ հայտարարությունները, և եթե նրանք սթափվեն, գուցե զղջան և ամաչեն իրենց ասածներից»,-ասել է նա և նշել. «Բոլորս պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, իրենք դատարան չեն, իսկ եթե ունեն փաստեր, կարող են իրավապահ մարմիններին ներկայացնել»:
«Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպը իշխանությունների շահերից չի բխում և իշխանություններին ձեռտու չէ»,-ասել է նա և հորդորել «կրակի վրա յուղ չլցնել»:




