

Հաղթանակ տոնեց Դորտմունդի Բորուսիան, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հյուրնկալվել էր Ֆրայբուրգին և վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Բորուսիայի կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Րոյսը, իսկ 57 և 72- րդ րոպեներին իր հաշվին դուբլ ձևակերպեց Օբամեյանգը ձևակերպելով իր թրմի խոշոր հաշվով հաղթանակը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ միայն 80-րդ րոպեին՝ փոխարինելով Ռոյսին: Այս հաղթանակից հետո Բորուսիան վաստակեց 19 միավոր և բարձրացավ 16-րդ հորիզոնական: Գերմանիայի առաջնությունում առաջատարը Բավարիան է, որը 49 միավորով վստհորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:




