

Հոլանդական Բադեն Բադենում տևական անհաջողություններից հետո վերջապես հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը, ով մրցաշարի 5-րդ տուրում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
Հենց սկզբնախաղում Լևոնը դիրքային առավելություն ստացավ հնդիկ շախմատիստի նկատմամբ և 34-րդ քայլում ստիպեց Անանդին անձնատուր լինել:
6-րդ տուրում հայ շախմատիստը միավորը կիսեց Մայքլ Ադամսի հետ: Արոնյանն այժմ իր ակտիվում ունի 3 միավոր ու ընթանում է 5-րդ հորիզոնականում: Վերջին տուրում նրա մրցակիցը լինելու է Արկադի Նայդիչը, որը Մագնուս Կարլսենի հետ 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:




