
Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր «Ֆլամանդական շահ» կուսակցության ղեկավար Ջերոլֆ Աննեմանսի առաջնորդությամբ միջնորդական բանաձև է ներկայացվել Եվրախորհրդարանին, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Միջնորդության բանձևում մասնավորապես նշվում է.
-հաշվի առնելով Կանոնակարգի 133-րդ կետը
-հաշվի առնելով 20-րդ դարի սկզբում Թուրքիայում հայ բնակչության վիճակի մասին բազմաթիվ ուսումնասիրություններն ու պատմական տվյալները
-հաշվի առնելով ցեղասպանություն երևույթի սահմանումը տվող ՄԱԿ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան»
-հաշվի առնելով Եվրոպական Խորհրդարանի 1987 թվականի հունիսի 18-ի բանաձևը Հայական հարցին քաղաքական լուծում տալու վերաբերյալ
-հաշվի առնելով խորհրդարանի կողմի հետագայում ընդունված բանաձևերը, որոնք ինչ-որ չափով հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին`
Ա. Նկատի ունենալով, որ այս բանաձևերը դեռևս չեն մղել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Բ. Նկատի ունենալով, որ այդ իրադարձություններից հարյուր տարի անց եկել է հաշտություն նախաձեռնելու ժամանակը
1. Կոչեր անել Թուրքիայի կառավարությանը` ճանաչել 1915 թվականին Թուրքիայի տարածքում բնակվող հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը
2. Հորդորում է Եվրախորհրդարանի նախագահին այս բանաձևը ուղարկել Թուրքիայի կառավարությանը, Հայաստանի կառավարությանը, Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանների նախագահներին, խորհուրդներին, հանձնաժողովներին:
Միջնորդության բանաձը ստորագրված է մի շարք պատգամավորների կողմից:




