Քաղաքական

Գագիկ Ծառուկյանի ելույթի տրամաբանական կառուցվածքը «կաղում» էր.ԱԺ նախագահ

lenabadeyan

Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Հասարակական-քաղաքկան ուժերի երեկվա համաժողվում Ծառուկյանի ելույթին է այսպես արձագանքել պարոն Սահակյանը: ԲՀԿ-ից պատասխանն այսօր սպասեցնել չտվեց:

ԲՀԿ-ականներն այսօր պնդում են. Գագիկ Ծառուկյանի ելույթում եղել են շատ կարեւոր մեսիջներ: Ըստ էության նախկինում եղած պահանջները չեն փոխվել, մնում են նույնը: Միակ փոփոխությունը կապված է հանրահավաքների շարքի հետ: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը  հայտարարել է, որ հանրահավաքներն իրենց երկար սպասեցնել չեն տալու, քանի որ այլեւս հապաղելու ժամանակ չկա:

Ի դեպ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ-ն ամեն դեպքում պատրաստվում է 2017 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին:

Back to top button