
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ հաղորդագրությունն ուղեկցելով Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից լուսանկարով:
«Լավ հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը քննարկելու համար: Մենք ողջունում ենք նրա` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը»,- գրել է ամերիկացի համանախագահը:




