
Այսօր «Նաիրիտ» գործարանի 1500 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց գործարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը` հավելելով, որ ազատման հրամաններն արդեն իսկ պաշտոնապես տրվել են:Գործազուրկ դարձած աշխատակիցների աշխատավարձերը, սակայն, չեն վճարվել: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվաանդ Զախարյանը խոստացել էր նաիրիտցիների 1 ամսվա աշխատավարձերը վճարել միայն փետրվարի 25-ին:Հիշեցնենք, որ գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձ է պարտք:
Գործարանի ունեցած ընդհանուր 102 մլրդ դրամ պարքից 6 մլրդ-ը աշխատավարձի գծով է:Մնացած 63 մլրդ-ը` վարկային պարտավորությունների, 8,5 մլրդ-ը բյուջետային պարտքն է, 20 մլրդ-ը՝ Երևանի ՋԷԿ-ին 1,4 մլրդ-ը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին և 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին ունեցած պարտքերն են:Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ առաջիկա բողոքի ակցիան նաիրիտցիները կանցկացնեն փետրվարի 11-ին, գործարանի մոտ:




