Հասարակություն

Հակառակորդի գնդակից զոհվել է գյուղի բնակիչներից մեկը

Փետրվարի 5-ին՝ ուշ երեկոյան, Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը երկարատև ինտենսիվ գնդակոծության է ենթարկվել  ադրբեջանական զինուժի կողմից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նա հայտնել է նաև, որ կրակոցների հետևանքով զոհվել է գյուղի բնակիչներից մեկը:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցից Փաստինֆոին հայտնել են, որ մահացածը Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Գուրգենի Ղուկասյանն է: Նա
մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է կրծքավանդակի ձախ կողմում ստացած բեկորային ոչ թափանցող վնասվածքով:Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Back to top button