Հասարակություն
Փոքր ՀԷԿ-երը «կանաչ» անձնագրեր կստանան
Հայաստանում գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր: Գործընթացը սկսվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ինչո՞ւ են փոքր ՀԷԿ-երին անհրաժեշտ «կանաչ» անձնագրեր: Կփոխվի՞ արդյոք փոքր ՀԷԿ-երով պայմանավորված իրավիճակը, եւ ո՞վ կփոխի: Փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում ի՞նչ խնդիրներ կբարձրացնեն հասարակայնությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը: