
ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
Ընդհանուր առմամբ, ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 9 խմբի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Տեղեկացնում է ՀՖՖ -ն: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյօֆֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 12 թիմ:




