Քաղաքական

Կառավարության որոշմամբ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի գործունեությունը երկարացվեց

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պետության կողմից հատկացված գրասենյակի գոծունեությունը երկարացնել: Ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ «ցկյանս»: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս որոշման անհրաժեշտությունը ծագել է Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի լրանալուց հետո, և կառավարությունում հասկացել են, որ 70 տարեկանում ևս մարդը «կարող է ակտիվ գործունեություն ծավալել»:

Բանն այն է, որ գործող կարգում սահմանափակում էր դրված. պետության կողմից պաշտոնաթող նախագահին գրասենյակ էր տրամադրվում մինչև 70 տարին լրանալը: Առաջարկվող փոփոխությամբ՝ այս սահմանափակումը հանվեց: Բացի այդ, կառավարությունն առաջարկում է պաշտոնաթող նախագահին հատկացվող թոշակի չափը հաշվարկել գործող նախագահի աշխատավարձի 80%-ի չափով:

Back to top button