
Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Մոսկվայում ընթացող MOSCOW open միջազգային փառատոնում հայ շախմատիստները շարունակում են իրենց հաջող ելույթները: Ուսանող շախմատիստների մրցաշարում վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց լեհ Դանիել Սադիկովսկու հետ և վաստակած 3,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա ուժեղագույնների պայքարում Տիգրան Պետրոսյանը վստահ հաղթանակ տոնեց ռուս Ալեքսանդր Զայցևի նկատմամբ և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Պետրոսյանը ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող փորձառու էռնեստո Ինարկեևին:




