Հասարակություն

Գեղամ Հարությունյան.«Ռազմական ինստիտուտի սպանության դեպքն արժանանալու է առանձնահատուկ ուշադրության»

arminegevorgyan

«Շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն աննախադեպ էին, լարվածությունը մեծացել էր: Ադրբեջանական ուժային շանտաժի քաղաքականության ու ռևանշիստական ձգտումներ ունի, չի ուզում ոչ մի բան զիջել, փոխհամաձայնության գնալ, բայց ցանկանում է ստանալ առավելագույնը»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Գեղամ Հարությանը անդրադարձել է նաև Վազգեն  Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը, ասելով որ  ռազմական ինստիտուտի ղեկավարության վրա է ընկած հունվարի 29-ին տեղի ունեցած՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի իր իսկ ծառայակիցների կողմից սպանության բարոյական պատասխանատվության բեռը: Գեղամ Հարությունյանի խոսքով՝ պաշտոնանկություններ կլինեն այդ թվում նաև տեղակալների մակարդակով և կլինեն կարգապահական տույժեր և տեղափոխումներ զորքեր ծառայության:

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտվի, և ըստ այդմ էլ` ՊՆ  նախարարը պաշտոնանկությունների վերաբերյալ հրամաններ կտա:

Հիշեցնենք, որ  hունվարի 29-ին  ռազմական ինստիտութոտւմ սպանվել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի իր իսկ ծառայակիցների կողմից: «Սպանության մեջ մեղադրվում է նաև ինստիտուտի պետի տեղակալի որդին, որևէ մեկը սա չի հերքում»,-այսօր լրագրողների հետ հանադիպման ժամանակ պաշտոնապես հայտարեց ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ սպանության այս դեպքն արժանանալու է առանձնահատուկ ուշադրության, այն շատ ծանր է ու բոլոր մեղավորներն անպայման պատժվելու են:

«Այս դեպքից առաջ եղել են էպիզոդներ, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել: Բոլորս գիտենք, որ սպանության մեջ մեղադրվում է նաև ինստիտուտի պետի տեղակալի որդին, որևէ մեկը սա չի հերքում, բայց  ասել, որ ինստիտուտը անգործունակ մի կառույց  է, չի կարելի: Այն տվել  է շրջանավարտներ, որոնք առաջնագծում են ու իրենց գործը անում են պատվով»:

Գեղամ Հարությանը անդրադարձավ նաև սահմանային լարվածության ու դիվերսոն գործողություններին, ասելով որ այս տարվա հունվարի սահմանային լարվածության արմատները գալիս են դեռևս 2014-ից: Ըստ նրա` Ադրբեջանն ամբողջ տարվա ընթացքում չկարողացավ ընդգծել իր առավելությունը և դա փորձեց իրականացնել հունվարին, ինչի արդյունքում, սակայն, տվեց 30 զոհ` նախորդ տարվա 2-ի համեմատ:

Գեղամ  Հարությանը  նկատում է, որ Ադրբեջանը ուժային շանտաժի քաղաքականության ու ռևանշիստական ձգտումներ ունի, չի ուզում ոչ մի բան զիջել, փոխհամաձայնության չի գնում, բայց ցանկանում է ստանալ առավելագույնը: Վերջինս Ադրբեջանի գործողությունները պայմանավորեց նաև այդ երկրի նախագահ Ալիևի վարչակարգի բնույթով, որն իր զարգացման ընթացքում բռնել է դասական բռնապետության վերածվելու ուղին:

Եթե Ադրբեջանը շարունակի այս քաղաքականությունը, միշտ կարժանանա հակազդման: Հետագա լարումից խուսափելու միակ միջոցն էլ ըստ նրա՝ նախագահների հանդիպումն է, որը ցանկանում են կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Անդրադառնալով բանակում միջանձնային հարաբերությունների հողի վրա կատարված դեպքերին, մասնավորապես` սպանության և ինքնասպանության դեպքերին, խորհրդականը նկատեց, որ2013-ի համեմատ, 2014-ին դրանք 67 տոկոսով նվազել են: Միևնույն ժամանակ, կրճատվել են ինքնավնասման և հիվանդությունների պատճառով մահացությունները:

Ըստ Հարությունյանի` նախորդ տարի միջանձնային հողի վրա կատարված հանցագործությունների նվազումը պայմանավորված է հրամանատարական կազմի և զինվորների հարաբերությունների զարգացմամբ: Դիտարկմանը, թե հնարավոր է նման դեպքերի նվազումը պայմանավորված է նաև սահմանային աննախադեպ լարվածությամբ, պատասխանեց.

«Այո, ավելին` հուլիս-օգոստոսյան երկու շաբաթների ընթացքում միջանձնային հողի վրա կատարված որևէ միջադեպ չի գրանցվել: Այս իրադարձությունները ոչ միայն հասարակական համախմբվածության առիթ տվեցին, այլև բանակի ներսում համախմբման գործընթաց եղավ «ընդհանուր թշնամի» հասկացության շուրջ, զինվորներն էլ ավելի համախմբվեցին սպաների շուրջը»: 

Back to top button