Քաղաքական

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Եգիպտոսի ահաբեկչությունը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Եգիպտոսի ահաբեկչությունը։ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանություն է տարածել՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։

«Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:

Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:

Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է նա։

Back to top button