

ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց արդյունքում առաջացած մարմնական վնասվածքների աճ է նկատվել, փոխարենը նվազել է ՃՏՊ-ների հետևանքով մահացությունների թիվը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Մահացությունների նվազումը գեներալ-մայորը կապում է արագաչափերի, տեսանկարահող սարքերի տեղադրման և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ:
2014թ.-ին տեղի է ունեցել ավելի քան 3000 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 297, վիրավորվել ավելի քան 4400 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արտակ Հարությունյանը: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային դեպքերի և մարմնական վնասվածքների աճ: Սակայն նվազել է զոհերի թիվը: Հարությունյանը զոհերի թվի նվազումը պայմանավորվորում է տեսանկարահանող սարքերի առկայությամբ, ճանապարհային պարկի փոփոխությամբ, վարորդ-հետիոտն փոխզիջման մշակույթի ձևավորմամբ:
Սակայն Ռադիոլուրի հետ զրույցում վարոդները դժգոհում էին, որ շատ հաճախ արագաչափերը ու տեսանկարահանող սարքերը դառնում են հենց պատահարի ու հատկապես խցանման պատճառ: Ըստ նրանց, տեսախցիկներն ու արագաչափերը ոչ թե ճանապարհային երթևեկությունը կանոնակարգելու և երթևեկության անվտանգությունը բարձրացրացնելու նպատակ են հետապնդում, այլ իրենցից գումարներ կորզելու ևս մեկ ճանապարհ է: Վերջիններս օրինակ են բերում Վրաստանը, որտեղ չկան նման սարքեր, սակայն երթևեկությունը կազմակերպվում է ճիշտ և կանոնակարգված:
Վարորդների դժգոհությունը այսօր փոխանցեցինք «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արտակ Հարությունյանին: Վերջինս նշեց, որ դրանք անհատական խնդիրներներ են:
Հարությունյանը անդրադարձավ նաև 2014-ին ՃՈ աշխատակիցների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների արդյունքներին: Այսպիսով 68 ճանապարհային ոստիկան է աշխատանքից ազատվել` նախորդ տարվա 45-ի փոխարեն: Այս համատեքստում էլ նկատում է, որ որոշակի որակական փոփոխության միտում կա են վարորդ–տեսուչ հարաբերություններում։ Ի դեպ, Արտակ Հարությանը նշեց, որ պետք չէ կոռուպցիոն դրսևորումներում մեղադրել միայն ուժային ու իրավական կառույցներին, պետք է հաշվի առնել, որ քաղաքացին ևս գնում է այդ քայլին և անհրաժեշտ է նաև քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնել, որպեսզի չգնան այդ «համաձայնությանը», այսինքն քաղաքացին գումար չառաջարկի ավտոտեսուչին:
«Որքան հնարավոր է՝ աշխատում ենք տեսուչ-քաղաքացի շփումը նվազագույնի հասցնել, որովհետև կոռուպցիան գոյություն ունի այնտեղ, երբ մարդը հանդիպում է մարդուն: Եթե մենք կարողանանք դա մինիմալի հասցնել, ապա կոռուպցիոն ռիսկերի հետ կապված շատ հարցեր դուրս կգան»:
Եվ վերջում անդրադառնաք համաներմանը, որն իրականացվեց վարորդների նկատմամբ: Մինչև 2012թ հունվարի մեկը տեղի ունեցած բոլոր վարչական տույժերը ամբողջովին համաներվում են: Իսկ 2012 թ հետո մինչև 2015 հունվարի 9 –ը 6 ամսյա ժամկետում կատարված խախտումների և նշանակված վարչական տույժերի ու տուգանքների մայր գումարը մուծելու դեպքում, քաղաքացին ազատվում է հնարավոր տուժերից:




